Շնչառական համակարգ
Ասթմայի բուժման նոր մեթոդ
Բրոնխային ասթմայի զարգացման պատճառ է հանդիսանում ալերգիան` տնային փոշուց, կենդանիների մազերից, ծաղկափոշուց, դեղորայքից…
Սակայն ասթմայի այս ձևը (իսկական ատոպիան) հանդիպում է 16% ասթմատիկների մոտ: Իսկ մեծ մասամբ, ասթմա առաջացնում են… սնկերը:
Որտեղի՞ց…
Այս սունկը բացահայտվել է անցյալ դարի 80-ական թվականներին Սամարղանդի մարզում: Ալերգաբաններն ուշադրություն էին դարձրել, որ բրոնխային ասթմայով հիվանդների մոտ, ովքեր ապրում են փայտե տներում, որոնց հատակը հողից է, այդ օդը շնչելիս թոքերում ձևավորվում են բորբոքային ախտընթացներ, որը ենթադրում է դրանց զարգացման ալերգիկ ռեակցիայի մեխանիզմի առկայություն` բորբոսի մասնակցությամբ: Գիտնականները հետաքրքրվելով այդ հանգամանքներով, սկսեցին որոնել սունկը, որը բորբոս էր առաջացնում: Դա երկարատև գործընթաց էր, քանի որ կողմնորոշվում էին արդեն գոյություն ունեցող տեսակներով: Բայց, արդյունքում բացահայտեցին ինֆեկցիայի նոր տեսակը` Paecilomyces տեսակի սունկը պայմանական պաթոգեն հատկություններով:
Հնարավոր է, որ պեցիլոմիկոզը այդպես էլ կմնար միջինասիական պետությունների խնդիրը, բայց հետազոտությունները շարունակվեցին նաև Ռուսաստանի քաղաքներում: Արդյունքներն անսպասելի էին. սնկի կրող է համարվում բացարձակապես ամեն մի մարդ: Սնկային բորբոսը «ապրում է» ոչ միայն հողում, այլև մարդու արյան մեջ: Բայց, եթե բնության մեջ այն թելանման ձևն ունի, ապա մարդու օրգանիզմում զարգանում է սֆերուլի` գնդաձև պարկուճի ձևով, որի ներսում էնդոսպորներն են գտնվում` ապագա սնկերի սերմերը: Այդ փաստը վկայում է, որ պեցիլոմիցես սնկային բորբոսը շատ վաղուց է «տեղավորվել» մարդու արյան մեջ և իր զարգացման պրոցեսում գոյության նոր ձև է ձեռք բերել, որը բացառում է կենսաբանական տիրոջ մահը:
Սունկը մարդու արյան մեջ է անցնում ոչ թե հողե հատակից, այլ ներարգանդային զարգացման ժամանակահատվածում հղի կնոջ արյան միջով,- մեկնաբանում են գիտնականները: - Միևնույն ժամանակ, նրա իմունային համակարգը պտուղը պաշտպանում է ներարգանդային ինֆեկցիոն ախտընթացի զարգացումից: Ծնվելուց հետո մարդը պետք է իմունիտետի օգնությամբ ինֆեկցիայի հարուցիչին ինքնուրույն դիմադրի: Դրա զարգացումն էլ հենց ուղեկցվում է շնչահեղձության նոպաներով և ալերգիկ այլ դրսևորումներով:
Ռեակցիայի աշխատանքը
Այս սունկը «ննջում է» մարդու օրգանիզմում, բայց ակտիվանում է իմունային հսկողության նվազման դեպքում ու սկսում է ակտիվորեն բազմանալ: Եթե առողջ մարդու 1 մկլ արյան մեջ կարող է գտնվել հասուն սնկի մինչև 6000 սֆերուլ (պեցիլոկրություն), ապա ասթմայով հիվանդի մոտ հայտնաբերվել է և 18 000, և 35 000 սֆերուլ:
Սնկի բջիջները, արագ բազմանալով, բարդ իմունաբանական և կենսաքիմիական ախտընթացների պատճառ են դառնում: Արդյունքում, արյան մեջ կուտակվում է մեծ քանակությամբ հատուկ E իմունագլոբուլին, դրա օգնությամբ էոզինոֆիլերը (արյան բջիջները) ամրանում են խոշոր սնկերի թաղանթին և քայքայում են այն, իսկ մանրները ոչնչանում են կլանման և ճեղքման ճանապարհով:
Ավելի պարզ ասած, E իմունագլոբուլինը, պաշտպանելով օրգանիզմը «օտարներից», աշխատեցնում է ալերգիկ ռեակցիան, որը բրոնխների հարթ մկանների ջղաձգում և լորձաթաղանթի այտուց է առաջացնում, տեղի է ունենում լորձի ուժեղացված արտազատում, որն էլ խցանում է բրոնխները և թոքերը: Այստեղից էլ ասթմայի բոլոր դասական դրսևորումները` հազ, սուլոցով խռպոտ շնչահեղձություն, որն առաջանում է սեղմված բրոնխների միջով օդն անցնելիս:
Ով է մեղավոր
Ստացվում է, որ բրոնխային ասթմայով հիվանդանալու հավանականությունը շատ ավելի բարձր է, քան ընդունված է կարծել. քանի որ օրգանիզմում «ննջող» սունկը ցանկացած պահի կարող է արթնանալ: Դա կողմնակիորեն հաստատում են նաև այլ երկրների գիտնականների հետազոտությունները, որոնք ցույց են տալիս, որ բրոնխային ասթմայով հիվանդացության քանակը գնալով ավելանում է: Ավելանում է, որովհետև ժամանակակից մարդու իմունային համակարգը չի դիմանում ծանրաբեռնվածությանը կենսակերպի փոփոխությունների պատճառով: Օրինակ, բրոնխային ասթմայի զարգացման համար հաճախ մեղադրում են սթրեսներին: Եվ մեղադրանքը տեղին է: Միևնույն ժամանակ շատ քչերը գիտեն, որ սթրեսի պահին արյան հունում անհետանում են պաշտպանական սպիտակուցները` իմունագլոբուլինները, հնարավորություն տալով, որ արյան մեջ սնկի բջիջները զանգավածաբար բազմանան:
Ասթման հաճախ դիտում են որպես չբուժված բրոնխիտների և շնչական ուղու այլ հիվանդությունների հետևանք: Բայց, հաշվի չի առնվում, որ այդ դրսևորման մեխանիզմը հետևյալն է. առաջանում է սուպերինֆեկցիա (բրոնխիտ, ՍՇՎԻ, գրիպ), որ իմունիտետի «վերմակը իր վրա է քաշում», թուլացնելով սնկային բջիջների վրա իմունային հսկողությունը:
Տարիքի հետ պեցիլոմիկոզի ակտիվությունն ավելանում է, իսկ դա նույնպես բացատրվում է իմունիտետի հատկություններով` սկսում է պակասել ուրցագեղձի բնական ակտիվությունը (իմունային համակարգի գլխավոր օրգանը) և սնկերը հսկողությունից «դուրս են գալիս»:
Բուժում նոր ձևով
Առայժմ հետազոտությունները շարունակվում են: Բայց, եթե հաստատվի այն ենթադրությունը, թե ասթման մեծ մասամբ առաջանում է սնկերի պատճառով, ապա այդ հիվանդության բուժումն արդեն այլ կերպ կտարվի` հակասնկային պատրաստուկներով, հորմոնային և հակահիստամինային պատրաստուկների փոխարեն: Քանի որ սնկային սպորների ծավալը նշանակալիորեն նվազեցնելու դեպքում բրոնխների ջղաձգում չի լինի: Իսկ դա հիանալի հեռանկար է ասթմայով հիվանդների համար, ովքեր այսօր ստիպված են միշտ իրենց մոտ պահել ինհալատորները:
Մեր տեղեկանքը
1989թ-ին խորհրդային գիտնականներ Ա.Մ.Ախունովան և Վ.Մ.Շուստովան առաջին անգամ նկարագրեցին պեցիլոմիկոզը որպես հիվանդության նոր տեսակ, որի կլինիկական ինդիկատորներն ալերգիկ հիվանդություններն են` ալերգիկ թոքաբորբը, բրոխային ասթման… 17 տարի հետո կանադացի հետազոտողները անտառահատման գործարանի բանվորների մոտ նկարագրեցին ալերգիկ թոքաբորբը, որի պատճառը Paecilomyces սնկերն էին: Իսկ 2008 թվականին արդեն ամերիկացի ալերգաբանները հաղորդեցին բրոնխային ասթմայի և պեցիլոմիկոզային պատճառագիտությամբ ալերգիկ ռինիտի մասին:
2012թ-ին Անգլիայի դեղարդյունաբերությունը արտադրեց Paecilomyces սնկի բորբոսի ալերգենը: Սակայն, դեռ 1993թ-ին Ռուսաստանի այժմ պետական բժշկական համալսարանի գիտական խորհուրդը հաստատելով Ա.Մ.Ախունովայի ատենախոսությունը այս թեմայով, հավանություն տվեց պրակտիկայում ներդնելու նրա մշակած մեթոդները սնկային ինֆեկցիայով հրահրված ասթմայի ախտորոշման և բուժման վերաբերյալ: 2003թ-ից Մոսկվայի քաղաքային 204 պոլիկլինիկայի ալերգոկաբինետի բազայում ալերգիկ հիվանդություններով հիվանդների հետազոտման ստանդարտ մեթոդներին ավելացվեց պեցիլոմիկոզի էքսպրես-ախտորոշման մեթոդը և, ըստ ցուցանիշների, բրոխային ասթմայով հիվանդների համալիր բուժումը հակամիկոտիկներով: Արդյունքում` հիվանդության երկարատև ռեմիսիա կամ բուժում արձանագրվեց:
Ի դեպ
Բնության մեջ մի քանի հարյուր տեսակի սնկեր կան, որոնցից ամենահայտնի ու մարդու համար ամենավտանգավորը համարվում է այն սունկը, որը մենինգիտ է առաջացնում և կանդիդա տեսակի սնկերը, որոնք բազմաթիվ հիվանդությունների պատճառ են դառնում:
Բոլոր սնկերը շատ կենսունակ են: Դրանք դիմանում են +1500-ից +1500 ջերմաստիճանային պայմաններում, հեշտորեն հարմարվում են նոր պայմաններին:
Վերջին 20 տարվա ընթացքում միկոզների հրահրած հիվանդությունների թիվը մշտապես աճել է: ԱՀԿ տվյալներով, սնկային հիվանդությունով տառապում է յուրաքանչյուր չորրորդ մարդը:
Lian
15.12.2015
Մեդ-Պրակտիկ
22.10.2015
Հարգելի Nazik Poxosyan, բարև Ձեզ: Տեխնիկական պատճառներով Ձեր պատասխանն ուշացել է: Հայցում ենք Ձեր ներողամտությունը: Եթե հարցը դեռևս ակտուալ է, խնդրում եմ գրեք, հնարավորինս շուտ կարձագանքենք:
nazik poxosyan
30.07.2015
Մեդ-Պրակտիկ
19.07.2014
Հարգելի Անահիտ, ամուսնանալուց հետո հղինալու դեպքում Դուք պարտադիր կգտնվեք գինելոկոլգների հսկողության տակ: Մի՛ անհանգստացեք:
Անահիտ
17.07.2014
Մեդ-Պրակտիկ
17.07.2014
Հարգելի Անահիտ, բրոնխեալ ասթման աուտոիմուն ալերգիկ հիվանդություն է: Ամուսնության հետ կապված այն խնդիրներ չի կարող առաջացնել:
Անահիտ
15.07.2014
Մեդ-Պրակտիկ
23.01.2014
Հարգելի Ռոբերտ, բարև Ձեզ, խորհուրդ ենք տալիս դիմել Հայաստանի գլխավոր թոգաբան Անդրանիկ Ոսկանյանի խորհրդատվությանը, ով նաև մի քանի բուժման մեթոդների հիմնադիր է: Մանրամասն տեղեկությունների համար այցելել հետևյալ հղումով էջը. https://www.med-practic.com/arm/464/my.organization.html
Ռոբերտ
22.01.2014
Մեդ-Պրակտիկ
19.01.2014
Հարգելի Meri, բարև Ձեզ, դժվարանում եմ հասկանալ ինչ է կոչվում «divteryanerov buzhvel», եթե գրեք ինչ եք ուզում այս բառակապակցությամբ ասել, պատասխանն ավելի կոնկրետ կլինի: Ինչևէ, մի քանի խորհուրդ. թեկուզ հղիության ընթացքում ալերգիկ վիճակը չի խանգարի երեխային ծնվել ոչ ալերգիկ, սակայն այն կազդի հղիության ընթացքի վրա: Ուստի բուժել ալերգիան անհրաժեշտ է: Այլ հարց է՝ ընտրել համապատասխան, սկայն պտղի համար անվնաս միջոցներ, որն անպայման պետք է նշանակվի բժիշկ-ալերգոլոգի կողմից և նրա հսկողության տակ: Առաջին հերթին հարկավոր է կարողանալ գտնել ալերգեն հանդիսացող պատճառները և հնարավորինս խուսափել նրանց անմիջական ազդեցությունից:
meri
14.01.2014
Կարդացեք նաև
Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...
Կրծքավանդակի օրգանների ԿՏ-ն իրականացվում է տարբեր հիվանդությունների ախտորոշման նպատակով /սրտի, թոքերի, կերակրափողի, լիմֆատիկ հանգույցների հիվանդություններ, բորբոքային խնդիրներ...
Շնչառական անբավարարությունը զարգանում է, երբ ինչ-որ պատճառով օրգանիզմը չի ստանում բավարար քանակի թթվածին...
Շնչառական քրոնիկ անբավարարությունը /ՔՇԱ/ շնչառական համակարգի կողմից արյան գազային նորմալ հավասարակշռության ապահովման անկարողությունն է...
Թոքերի ինտերստիցիալ հիվանդությունները (ԹԻՀ) հայտնի են նաև որպես թոքերի դիֆուզ պարենխիմատոզ հիվանդություններ: Դրանք հետևանք են ալվեոլների ախտահարման և առաջացնում են տարածված բորբոքում և պնևմոֆիբրոզ...
Պլևրիտը թոքերի պլևրալ թաղանթների բորբոքումն է, որն առաջանում է պարիետալ և վիսցերալ թաղանթների հյուսվածքում և հաճախ բարդանում հեղուկի կուտակմամբ...
Որքա՞ն հաճախ է ֆիզիոթերապիան կիրառվում թոքաբանության ոլորտում:
Ֆիզիթերապիան թոքաբանության ոլորտում կիրառվում է այնքան հաճախ, որքան մյուս ոլորտներում...
Թոքերի հիվանդությունը պետք է չխոչընդոտի ինքնաթիռով ճամփորդելուն։ Եթե Դուք արձակուրդ եք պլանավորում, գործնական ուղևորություն կամ այց հարազատներին և ընկերներին, կարևոր է ճիշտ նախապատրաստվել...
Սպիրոմետրիան հետազոտություն է, որը որոշում է, թե որքանով են առողջ Ձեր թոքերը, ինչպես նաև կիրառվում է թոքերի հիվանդությունների ախտորոշման և վերահսկման համար։ Հետազոտության ժամանակ...
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը բորբոքային հիվանդություն է, որը դժվարացնում է թոքերից օդի դուրս գալը: Ախտանշաններն ներառում են դժվարացած շնչառություն, հազ, խորխարտադրություն և հևոց...
Արտաքին շնչառության գործառույթի ստուգումը թոքերի օդահարման գործառույթի հետազոտումն է՝ տարբեր շնչական մանևրների ժամանակ գրաֆիկական գրանցման օգնությամբ և համակարգչով ստացված տվյալների հետագա մշակմամբ...
Սպիրոգրաֆիան արտաքին շնչառական ֆունկցիայի հետազոտություն է, որի միջոցով գնահատվում են թոքերի ծավալը՝ տարողությունը, շնչուղիների էլաստիկ հատկությունները և անցանելիությունը՝ արագացված...
Բրոնխիալ ասթման (ԲԱ) ստորին շնչառական ուղիների բարձր ռեակտիվությունն է տարբեր ազդակների նկատմամբ՝ շնչառության դժվարության Էպիզոդիկ և վերադարձելի օբստրուկտիվ նոպաներով, որոնք կարող են լինել թեթև...
Էնդոսկոպիկ եղանակները լայնորեն կիրառվում են շնչուղիների հիվանդությունների ախտորոշման ժամանակ։ Կոկորդը էնդոսկոպով զննելիս հաջողվում է ստանալ ճշգրիտ և բարձր տեղեկատվությամբ արդյունքներ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն